Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վլադիմիր Սոլովյովի սպանության կազմակերպիչներն արդեն դատարանում են

Վլադիմիր Սոլովյովի սպանության կազմակերպիչներն արդեն դատարանում են
15.11.2023 | 08:50

Հայտնվում է, որ դրանցից մեկին խոստացվել է մեկ միլիոն ռուբլի, պլյուս բնակելի տարածք ՈՒկրաինայում, էն մյուսին՝ է՛լ ավելի քաղցր բաներ և այլն:

Վաղը սրանք կպատժվեն, կտեղափոխվեն կալանավայրեր, որտեղ և կանցկացնեն իրենց հանրորեն վտանգավոր կյանքերի մնացած մասը:

Բայց այլ բանի մասին եմ ուզում խոսել:

ՈՒշադրություն դարձրեք, թե ինչպես են աշխատում բանդերականները: Աշխատում են բացառապես անգլոսաքսերի մեթոդներով, չափազանց պրագմատիկ և ռացիոնալ:

Ի վերջո, ի՞նչ ասել է Վլադիմիր Սոլովյով:

Սոլովյոն այն բրենդն է, որից Պուտինն ունի, ասենք, 10 հատ: Պատկերացրեք, ինչ կլինի ռուսական քարոզչամեքենայի հետ, եթե մի քանի օրում վերանան Սոլովյովը, Մարգարիտա Սիմոնյանը, Օլգա Սկաբեևան, Արտյոմ Շեյնինը, Ռոման Բաբայանը, Անատոլի Կուզիչևը, Ալեքսանդր Դուգինը և ևս մի քանիսը:

Կլինի առնվազն նոկաուտ Պուտինի համար՝ երկրում կառաջանա տեղեկատվական, քարոզչական վակուում, որը լցնել հեշտ չի լինի:

Իսկ դժվա՞ր է արդյոք ինչ-որ պետության կազմակերպել մի 10 լրագրողի՝ հանրային կարծիք ձևավորողի սպանություն: Իհարկե, ոչ: Եվ դա էլ անում են:

Բայց Ռուսաստանում գիտակցում են Սոլովյովի և նրա կոլեգաների արժեքը, և դրա համար նրանք պաշտպանված են, համենայն դեպս, դեռ ոչ մի մահափորձ հաջողությամբ չի պսակվել, բացառությամբ Վլադլեն Տատարսկու և Դարյա Դուգինայի:

Մի խոսքով, հալալ է բանդերականներին, վատ աշակերտներ չեն: Քանի որ ամերիկացիներից լավ բան սովորել չի լինի, նրանք սովորում են վատը, այսինքն, այն, ինչի ունակ են ամերիկացիք, այն է՝ տեռոր, բռնություն, սպանություն, պատերազմ և այլն, և այլն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3232

Մեկնաբանություններ